|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ադրբեջանը համաձայնել է Հայաստանին հանձնել մի քաղաքացիական անձի. տեղեկացնում է ադրբեջանական 1 news.az գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի պետական կառույցների եւ պաշտոնյաների հետ ռազմագերիների փոխանակման հարցով:
Հայկական կողմը մարտի 14-ին արդեն դիմել էր Կարմիր խաչի երեւանյան գրասենյակ եւ պատրաստակամություն հայտնել վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:
Կարմիր խաչի տվյալներով` Հայաստանում են գտնվում ադրբեջանցի զինծառայողներ Անար Հաջիեւը եւ Ռոման Հուսեյնովը, իսկ Ադրբեջանում ներկայումս պահվում են 6 քաղաքացիական անձինք եւ 6 ռազմագերի: