կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 23:52
Իրավական

Ավտովթարի հետեւանքով հրդեհ է բռնկվել

Ավտովթարի հետեւանքով հրդեհ է բռնկվել

Մարտի 14-ին՝ ժամը 21.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Սուրենավան գյուղի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար եւ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահտի Սարհակնային պատկանող «Վոլվո» մակնիշի ՏՆՌ 63745 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի կցորդը, բախվելով գազատար խողովակի կամարին, պոկել է այն:

 

Տեղի է ունեցել գազի արտահոսք և հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է Ա.Հովհաննիսյանին պատկանող «Ֆոլկսվագեն» մակնիշի 24 ՍՏ 311 պետհամարանիշով ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել` 22.35-ին:

 

«Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, ուղեւորը` Սիսիան քաղաքի բնակչուհի, 1990 թ. ծնված Աիդա Մկրտչյանը, 1-2 աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արարատ քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բավարար է: