կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 21:41
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Մեղավորը "Լուսակերտն" է

ՀՐԱՊԱՐԱԿ.  Մեղավորը "Լուսակերտն" է

Ամանորի շեմին ձվի շուկայում ստեղծված աժիոտաժի օրերին 1 հատ ձուն վաճառվում էր 100-150 դրամով: Շատերը դա բացատրում էին շուկայում առաջացած դեֆիցիտով, ոմանք էլ` ձուն շուկա հասցնելու ճանապարհին երրորդ անձանց միջամտությամբ: Ձու արտադրող ընկերություններն էլ արդարանում էին, թե իրենք կապ չունեն թանկացման հետ:

 

Տեւական ժամանակ ձվի շուկան ուսումնասիրելուց հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հայտարարեց, որ վարչական վարույթ է հարուցել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի նկատմամբ: ՏՄՊՊՀ-ից փորձեցինք պարզել, թե ի՞նչ հիմքով է վարույթ սահմանել:

 

«Առայժմ չեմ կարող ասել` ի՞նչ հիմքով է, եւ թե ի՞նչ չարաշահումներ են եղել: Դա արդեն վարույթը կապացուցի: Հիմա ընդամենը կասկածներ կան, որոնց մասին դեռ վաղ է ինչ-որ հայտարարություն ասել»,- ասաց խոսնակ Նելլի Դանիելյանը: Այսինքն` վարույթը հարուցում են առանց հիմքի՞:

 

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանն էլ դժվարացավ ասել, թե որն է վարույթ հարուցելու իրական հիմքը. «Մենք դեռ նյութերը չենք ստացել: Թող ուղարկեն` կտեսնենք խնդիրն ինչումն է: Հիմա ընդամենը գիտենք, որ վարույթ է սկսվել»:

 

Եփրեմյանը ՏՄՊՊՀ այս քայլին բացասական որակում տվեց. «Սա նրանց աշխատաոճն է: Երեւի կլինի 5000 հազար դրամ վարչական տուգանք եւ վերջ: Եթե գտնենք, որ վարույթն իրավաչափ է` կընդունեք: Մարդ ե'ւ պետք է հաղթել իմանա, ե'ւ պարտվել: Եթե ոչ, ապա կպայքարենք դրա դեմ»:

 

Պարզ չէ, թե ինչով է «Լուսակերտի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն արժանացել իշխանությունների զայրույթին, որ այս էլ որերորդ անգամ ուզում են նրան պատժել: