|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու է 4 տոմսից ոչ ավելի: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է:
Տոմսերի արժեքն է`
- արևմտյան տրիբունա` 7000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 55 81 11, 55 53 51 հեռախոսահամարներով: