կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 04:06
Հասարակություն

Խստորեն կիրառել օրենքը

Խստորեն կիրառել օրենքը

Անհրաժեշտ է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Երևանում իրականացվող շինարարությունների ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

 

«Մեզ համար նախ պետք է հստակ լինի, թե քանի՞ կառուցապատող կա քաղաքում, ո՞վ է սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ հող վերցրել ու դրանից հետո ժամկետների համար չի դիմել: Գույքագրման արդյունքում լիարժեք պատկեր ունենալուց հետո կառուցապատողների պայմանագրերի մասին տեղեկատվությունը պետք է ուղղորդել վարչական շրջաններ և հետևողական հսկողություն իրականացնել պարտավորությունների հետ կապված»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: