|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Լուրջ բանավեճ կա արդեն ամերիկյան հասարակությունում, թե ինչքանով է կարեւոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կայացումը նման երկրներում: Եվ, որ ժամանակն է հռետորաբանությունից անցնել մարդու իրավունքների համար կոնկրետ աջակցության: Եվ աֆրիկյան երկրների այս ամբողջ ալիքը դեռ տարածվելու է ողջ Մեծ ու Միջին Արեւելքով: Շատ փոփոխություններ են լինում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքերով` տարածաշրջան այցելած ԱՄՆ փոխպետքարտուղարներին ու ՌԴ փոխարտգործնախարարին նաեւ այս հարցն է հետաքրքրել: Իսկ աֆրիկյան երկրների հեղափոխական ալիքը կհասնի՞ Հայաստան: «Հայաստանի ժողովուրդն է դա որոշում: Եթե ժողովուրդը հանդուրժում է այս իշխանություններին, ուրեմն այդ ալիքն այստեղ չի հասնի»: