|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեր երգարվեստում առկա պատկերը երկար տարիներ պետականություն չունենալու հետեւանք է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:
Ըստ նրա` ճաշակին ընկեր չկա արտահայտությունն արդեն հոգնեցնող է դարձել:
«Այսօր մեր երգիչները երգում են ինչ-որ մի բան, որը ո'չ ռուսական երաժշտություն է, ո'չ էլ ադրբեջանական: Հավատացնում եմ` ռուսը կամ ադրբեջանցին կնեղանան, եթե ասենք` սա ձեր երաժշտությունն է»,- ասաց Հեքեքյանը:
Նա հարցի լուծումը տեսնում է կրթական համակարգի բարեփոխման մեջ, այսինքն` երեխաներին հարկավոր է տարեկան քսան երգ սովորեցնել:
Երգահան եւ երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ համարում է, որ հարկավոր է ձեւավորել պետական քաղաքականություն, որպեսզի ցածր մակարդակի կողքին լինի բարձրը, որ մարդիկ համեմատություն անեն: «Խառնում ենք երկու խնդիր. մեկը մեր հարեւան ազգերի մշակույթի ազդեցությունն է, երկրորդը` ճաշակը: Ուրիշ հարց է, որ մեր երաժշտության (ժամանակակից) մեջ լսում ենք գռեհկություններ: Մեզ համար շատ կարեւոր է ընդգծել մեր տեսակն ու տարբերությունները»,- նշեց Պիպոյանը: