կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 22:49
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցին պատրաստ չէ վերադառնալ հայրենիք

Ադրբեջանցին պատրաստ չէ  վերադառնալ հայրենիք

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը լիարժեք կկատարի իր պայմանավորվածությունները եւ հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ կվերադարձնի ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ մեր բոլոր հայ ռազմագերիներին, ովքեր գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում։  Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչեւ փոխանակումը ադրբեջանական կողմում կային 6 զինվորական եւ 6 քաղաքացիական անձինք»,- այս մասին երեկ Արցախում հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար  Դավիթ Կարապետյանը։


Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ հայկական կողմում գտնվող մյուս ադրբեջանցին առայժմ հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալուն։

 

Իսկ ի՞նչ է սպասվում երեկ փոխանակված հայ ռազմագերուն՝ Արթուր Բադալյանին: Ըստ ՊՆ մամլո քարտուղարի` ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ ռազմագերիները վերադառնալուց հետո քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, եւ Արթուրը կշարունակի իր քաղաքացիական կյանքը։