|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից անցկացվեց Հայոց բանակում մարդու իրավունքներին նվիրված քննարկում:
Միջոցառմանը մասնակցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ նախարար Սեյրան Օհանյանը զբաղվածության պատճառով չի կարողացել գալ եւ ընթերցեց նախարարի ուղերձը:
«Նման քննարկումները նպաստում են ՀՀ պաշտպանական համակարգի զարգացմանը, եւ նախարարությունն ակտիվորեն մասնակցում է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման գործընթացին»,- ասվում էր ուղերձում:
Արա Նազարյանի համոզմամբ` բանակում հանցագործություններ կատարում են հիմնականում պատշաճ կրթական մակարդակ չունեցող անձինք, եւ այդ պատճառով էլ ՊՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում զինված ուժերում կրթական մակարդակի բարձրացմանը: