|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
2010 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է շուրջ 4090 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում է ստացել 123-ը, արդյունքում` վերականգնվել են 562 անձի խախտված իրավունքները:
Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նաեւ ամփոփել է իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ՀՀ ՄԻՊ գրասենյակի գործունեության արդյունքները:
Ըստ այդմ` նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 530 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել են 8703 անձանց խախտված իրավունքները:
2010 թվականին ՀՀ քաղաքացիները հիմնականում գրավոր դիմում-բողոքներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի, ոստիկանության, դատարանների, գյուղապետարանների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ:
Նշենք, որ երեկ` փետրվարի 1-ին, Արմեն Հարությունյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ` տեղեկացնելով, որ ստանձնել է Կենտրոնական Ասիայում Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: