|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին գտնելն անհնար էր: Նրանց օգնականներն ասացին, թե գնացել են Գյումրի եւ ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ:
«Ժառանգությունը» հայտարարել էր, որ սատարելու է արտասահմանյան մեքենաների մաքսազերծման հետ կապված խնդիրներ ունեցողներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տերերին:
Զանգահարեցինք խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին: Նա ասաց, թե շրջափակման մեջ կանգնած են փողոցում. ոստիկանները չեն թողնում մարդկանց տեղաշարժվել:
Պլանավորված է եղել, որ այսօր գյումրեցի բողոքավորները մեքենաներով պետք է գային մայրաքաղաք` իրենց դժգոհություններն ու առաջարկությունները կառավարությանը ներակայացնելու, սակայն ոստիկանները փակել են ճանապարհները: