կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-17 23:55
Աշխարհ

Պատերազմի են պատրաստվում

Պատերազմի են պատրաստվում

«Մուսուլման եղբայրներ» շարժումը Եգիպտոսում իշխանության գալու դեպքում չի պատրաստվում կատարել Իսրայելի հետ կնքված խաղաղ պայմանագրի պարտավորությունները. հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլապերը: Նա միաժամանակ ասել է, որ, բարեբախտաբար, դա եգիպտացիների շրջանում հեղինակության վայելող միակ քաղաքական ուժը չէ, «եւ նրանց ձայնը միակը չի լինի երկրի խորհրդարանում»:

 

«Մուսուլման եղբայրներ» շարժումը փետրվարի 15-ին հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձեւավորելու մասին: Շարժումը ստեղծվել է 1928 թվականին Եգիպտոսում, սակայն միլիոնավոր հետեւորդներ ունի աշխարհի մահմեդական երկրներում: ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում այն արգելված է` որպես ահաբեկչական կազմակերպություն:

 

Ինչ վերաբերում է Իսրայելին, ըստ mignews.com կայքի, երկրի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը կանգնած է լուրջ պաշտպանական խնդիրների առջեւ եւ պատրաստվում է խոշոր ռազմական գործողությունների: