|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ռուսաստանը այլեւս չի կարող աջակցել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հետագայում պատժամիջոցներ կիրառելը կնշանակի խեղդել իրանական տնտեսությունը եւ սոցիալական խնդիրներ ստեղծել բնակչության համար: Մենք դրանց չենք կարող աջակցել, ես անկեղծ եմ ասում»,- նշել նա:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են «Երեք պլյուս երեք» խմբի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեղ աշխատանքներին. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը: