|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես է եկել հօգուտ Թեհրանի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը․ տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Ռուսաստանն Իրանի ընկերն է եղել բարդ իրավիճակներում»,- նշել է նա ու հավելել. «Նման գործընկերոջ հետ Իրանը կշարունակի իր համագործակցությունը»:
Զարիֆը նաև մանրամասնել է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին բանակցություններ կվարի Զարիֆի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքում է աշխատանքային այցով:
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը, միջուկային գործարքի ապագան, ինչպես նաև Պարսից ծոցի գոտում սրված իրադրությունը։