|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայց ներկայացրած ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չի գոհացնում դատարանի կայացրած վճիռը, ըստ որի` թերթը պետք է նրան վճարի 2 միլիոն 44 հազար դրամ` պատգամավորի բարի համբավն արատավորելու համար:
Այս մասին NEWS.am-ին ասել է ինքը` Սամվել Ալեքսանյանը, նշելով, որ «ինչքան շատ տուգանած լիներ, այնքան` լավ»: Սամվել Ալեքսանյանն, այնուամենայնիվ, պատրաստվում է դատարանի վճռով թերթից բռնագանձվելիք գումարը փոխանցել մանկատուն: Թե ո՞ր` ասել է. «Դե, հըլը կճշտենք»: