|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է իսպանական ֆուտբոլում առկա ռասիզմի խնդիրների մասին:
Ինքը` ֆուտբոլիստը, համարում է , որ ռասիստական դրսևորումները հատուկ են երկրի հասարակության անկիրթ զանգվածին:
«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես ստիպված եմ լինում բախվել ռասիզմի հետ, - ասել է 27-ամյա պաշտպանը Folha de Sao Paulo-ին, - ֆուտբոլասերները հաճախ ինձ կապիկ են անվանում, բայց ես չեմ վիրավորվում: Երբ առաջին անգամ Իսպանիայի առաջնությանը հայտնվեցի խաղադաշտում, ապշած էի, բայց այժմ ուշադրություն չեմ դարձնում դրան: Չնայած իմ ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել, թե ինչպես են վերաբերվում ինձ երկրպագուները: Բայց ես փորձում եմ չմտածել դրա մասին: Պարզապես կարծում եմ, որ ինձ վիրավորող մարդիկ անկիրթ են: Ակումբներն ու լիգան փորձում են ամեն կերպ պայքարել այս երևույթի դեմ, սակայն ռասիզմն Իսպանիայում անվերահսկելի է»: