կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-05 02:35
Առանց Կատեգորիա

Հետաքրքիր Իրան

Հետաքրքիր Իրան

Պարզվում է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ ունի իր Իշխան Զաքարյանը՝ հանձին Աբդուլռեզա Ռահմանիի. նա, որպես իրանական Վերահսկիչ պալատի նախագահ եւ պատգամավոր, խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ կառավարությունը նավթի արտահանումից եւ վաճառքից գոյացած արտարժույթից տասներկու միլիարդ դոլար չի մուտքագրել պետական գանձարան:

 

Իսլամական խորհրդարանի պատկան հանձնաժողովը մանրակրկիտ քննել է ու եզրակացրել, որ մի շարք վերամշակված արտադրանքներ (բենզին եւ այլն), որոնց պակասը զգացվում է Իրանում, թղթերով ներմուծվել են երկիր, բայց իրականում վաճառվել են հարեւան երկրներին, իսկ գումարները հայտնվել են այլ տեղ:

 

Իրանը 1999-ին ստեղծել է Ազգային զարգացման հիմնադրամ, ուր պետք է կուտակվեր նավթի վաճառքից գոյացած արտարժույթի քսան տոկոսը ու պետք է ծախսվեր խորհրդարանի հսկողությամբ: Իսկ տարեկան հիսուն միլիարդ դոլարի նավթ է վաճառվում: Այդ հիմնադրամը նախատեսված է ենթակառուցվածքների զարգացման համար:

 

Առեղծված է այդտեղ կուտակված ավելի քան հարյուր միլիարդ դոլարի ծախսման եղանակներն ու հասցեները: Խորհրդարանի անդամները միշտ էլ բողոքել են կառավարության անհարկի գաղտնապահությունից, որ գումարները ծախսել է՝ պատգամավորներին զրկելով եղել վերահսկողության իրավունքից:

 

Այժմ արաբական աշխարհի անցուդարձերը ոգեւորություն են առաջացրել Իրանում, եւ երկրի քաղաքական շրջանակներն այդ դեպքերը վերլուծում են յուրովի: Նախագահ Ահամադինեժադը թեեւ վայելում է հեղափոխության առաջնորդի անվերապահ աջակցությունը, բայց մասնակիորեն կորցնում է իր հենարանը խորհրդարանում:

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ