Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցած շաբաթ օրը տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նիստի վերաբերյալ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս: Նիստի վերջում Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի անդամներին առաջարկել է հարցեր ուղղել իրեն:
Նա հայտարարել է, որ անպայման չէ հարցերը միայն ԵՊՀ-ին վերաբերվեն, եւ առաջարկել է ցանկացած թեմայով հարց ուղղել: Սակայն Սերժ Սարգսյանի առաջարկը արձագանք չի գտել. ԵՊՀ խորհրդի 60-ից ավելի անդամներից ոչ մեկը ոչ մի հարց չի ուղղել նրան:
Ըստ որոշ գնահատականների` ԵՊՀ խորհրդի անդամները պարզապես հասկացել են, որ Սերժ Սարգսյանն իրենցից միայն հնազանդություն է ակնկալում եւ ավելորդ հարցեր չի ուզում լսել:
Նույն օրը ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրությունը, որտեղ առաջադրված միակ թեկնածուն եղել է հենց ինքը` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նախորդի, բաց քվեարկությամբ է անցկացվել: Նախորդ` 2006-ի ընտրություններում ԵՊՀ խորհրդի չորս անդամ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել: Իսկ այս անգամ նա ընտրվել է միաձայն, ոչ ոք չի համարձակվել նրան բացահայտ դեմ արտահայտվել: