Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետախ–Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահի խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։
Իսրայելի վրա պաղեստինյան ուժերի կողմից ռազմական հարձակման արդյունքում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ և «Israelahayer» («Իսրայելի հայերը») պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։
Նրա խոսքով` երկրի հարավում, որտեղ շարունակվում են ռազմական ակտիվ գործողությունները, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են և, բարեբախտաբար, դրանք չեն խոցվել։
«Մոտ 3000 հատ հրթիռ է ընկել մի պետության վրա, որը շատ ավելի փոքր է ՀՀ–ից, սակայն շատ ավելի խիտ է բնակեցված` մոտ 9 մլն մարդ է ապրում 2 անգամ փոքր այս տարածքում։ Ո՞ւր պիտի կարողանային փախչել մարդիկ, որ կարողանային այդ հրթիռներից պատսպարվել»,– նկատեց Արտյոմ Չերնամորյանը։
Նրա տվյաներով` Իսրայելի հարավային շրջաններում է ապրում է մոտ 500 հայ, որոնք երկու օր է` ռմբապաստաներից դուրս չեն գալիս, չափազանց ծանր պայմաններում են ապրում։ Երկրի կենտրոնական հատվածներում` Երուսաղեմ, Թել Ավիվ, Պետախ–Տիկվա և այլն, ապրում է մոտ 3000 հայ։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա