Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցեր:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը բանակն է, որի մարտունակության բարձր մակարդակը տարածաշրջանում կայունության պահպանման, հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոնն է:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները: Այս համատեքստում նախագահը կարեւորել է պաշտոնյաների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, տեղում հանդիպումները անձնակազմի հետ եւ անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:
Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրներին:
Ելույթներով հանդես են եկել նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: