Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոգեբուժության բնագավառի փորձագետը, կարծես, մոտ է Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի նկարի գաղտնիքի բացահայտմանը: Հեղինակավոր JAMA Psychiatry պարբերականը հրապարակել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նեյրոհոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Ջեյմս Կ. Հարիսի էսսեների շարքը. տեղեկացնում է yerkir.am-ը:
Գիտնականը զբաղվում է հոգեկան առողջության վրա վիզուալ արվեստների ազդեցության ուսումնասիրությամբ:
«Արվեստը խելքի ստեղծագործական արտահայտությունն է, որը պատուհան է բացում դեպի մարդկային վիճակը»,- համոզված է Հարիսը:
Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզային պատկերել է 1503 – 1506 թվականներին, և այդ ժամանակներից կտավը հիացական արձագանքներ է առաջացնում և մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կենտրոնում: Օրինակ` նկարի առևանգումը Լուվրից 1911 թվականի օգոստոսին աղմկոտ սենսացիա էր:
Ցավոք, Մոնա Լիզան բարբարոսներին գրավել է ոչ մեկ անգամ: 1956-ին նկարի վրա քիմիական թթու են լցրել, ավելի ուշ` քար նետել: 20 տարի անց էլ Ճապոնիայում են կտավը ներկով վնասել:
Այսօր դա Վինչիի հանրահռչակ ստեղծագործությունը ցուցադրվում է Լուվրում` հատուկ պատրաստված պատյանում` եռաշերտ գնդակադիմացկուն ապակիներով: Երբ մոտենում ենք Մոնա Լիզային, թվում է` նա շրջվում է, որ ողջունի մեզ զգույշ ժպիտով:
«Նկարի ժողովրդականության գաղտնիքն այն է, որ Լեոնարդո դա Վինչին այդ հիասքանչ ստեղծագործությունը կերտելիս կիրառել է գիտության և հոգեբանության բնագավառներում իր գիտելիքները: Նա առաջինն է մշակել տարածության մեջ չափը որոշելու մաթեմատիկական համակարգը: Լեոնարդոն ստեղծել է լույսի ու ստվերի համարյա աննկատ անցումներ, վերացրել է կոնտրաստներն ու սահմանները, որպեսզի ստեղծի բնական էֆեկտ ու մակերևույթին խորություն և նրբագեղություն հաղորդի»,- պարզաբանել է Հարիսը: