Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Պարզվում է` Արցախում այս կամ այն ծրագրի դադարեցման կամ շարունակման մասին լուրերն ավելի շատ են նպաստում այդ ծրագրի իրականացմանը: Նորաստեղծ ընտանիքներին միանվագ նպաստ (300 հազար դրամ) տրամադրող ծրագրի դադարեցման մասին անցյալ տարեվերջին շրջանառվող լուրերը հակառակ արդյունքը տվեցին. դեկտեմբերին 25 ամուսնություն ավելի գրանցվեց, քան նախորդ տարվա նույն ամսին:
ԼՂՀ արդարադատության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 179 ամուսնություն: Իսկ նորաստեղծ ընտանիքներին օժանդակող ծրագիրը կգործի նաեւ այս տարի. պետբյուջեով 900 նորաստեղծ ընտանիքների կտրամադրվի 270 մլն դրամ: