կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 22:08
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Լռակյաց շատախոսների մասին

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Լռակյաց շատախոսների մասին
Խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ավելի, դե, իսկ այդժամ արդեն նախագահական ընտրություններին էլ բան չի մնա։
Մինչդեռ կուսակցական համակարգը նախընտրական փուլ մուտք է գործում ամենեւին էլ ոչ բարվոք վիճակում։ Չէ, առաջին հայացքից ամեն ինչ կարգին է։ Առկա կուսակցությունները ձեւականորեն ընդգրկում են ողջ սպեկտրը. ձախից աջ։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքականապես ակտիվ խավը մեզանում այսօր բաժանվում է ոչ թե ձախերի ու աջերի, այլ «համակարգում» եւ դրանից դուրս գտնվողների։ Ըստ որում՝ երկրորդները էլ ավելի են ակտիվանում։ Դատելով ամենից, մեզ սպասում է բավական հետաքրքիր նախընտրական արշավ. լռակյաց։