Երեկ ԼՂՀ կառավարությունը որոշել է պետական աջակցություն չտրամադրել այն հողօգտագործողներին, ովքեր 2010թ. եգիպտացորենի հատիկի մշակության ագրոտեխնիկական պահանջները չկատարելու հետեւանքով մեկ հեկտարից ստացել են 25 ցենտներից պակաս բերք:
Երեկվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել եգիպտացորենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու կարգը, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի եգիպտացորենի սերմի տեսքով, յուրաքանչյուր հեկտար ցանքի համար 15 կգ` սերմի արժեքը 50 տոկոսի չափով: Սերմի ստացման դիմաց հողօգտագործողները կվճարեն եգիպտացորենի բերքահավաքից հետո:
Նիստում դարձյալ նշվեց, որ հարկ է խստացնել հողերի օգտագործման պարտավորությունները: