կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 14:35
Հասարակություն

Բարձրաստիճան անձանց կանայք այլևս հղիության մեծ նպաստներ չեն ստանա

Բարձրաստիճան անձանց կանայք այլևս հղիության մեծ նպաստներ չեն ստանա

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

 

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Դաշնակցությունն այս քվեարկությանը չի մասնակցելու, կոչ ենք անում նրանց, ովքեր դեմ են, առաջարկում ենք, որ չմասնակցեն քվեարկությանը»,- ասաց նա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Խնդիրն իրապես բավական լուրջ է, և այն լրջագույն քննարկումների կարիք ունի: Բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր` 10, 20 միլիոն դրամի նպաստներ: Խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի: Ուստի ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը, մինչև նախագիծը չբերվի այն տեսքի, որ հնարավոր բոլոր ռիսկերը զրոյացվեն»:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց. «Տիկին Զոհրաբյանն արտահայտվեց ոչ ճիշտ, որովհետև մենք ունենք սահմանափակում բարձրաստիճան անձանց կանանց համար, և նրանք այլևս այդ գումարները չեն ստանա»:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էլ ասաց. «Ուզում եմ ներկայացնել մեր կուսակցության` ՄԱԿ-ի տեսակետը: Ես մասնակցելու եմ քվեարկությանը և քվեարկելու եմ դեմ»:

 

ՕԵԿ խմբակցությունը հայտարարեց, որ իրենց առաջարկները չեն ընդունվել, այդ պատճառով իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը:

 

Նախագիծը դրվեց քվեարկությանը: Կողմ քվեարկեցին 68-ը, դեմ` 1 պատգամավոր: