կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 21:29
Տնտեսական

Կենսամակարդակը նվազել է

Կենսամակարդակը նվազել է

Հայաստանի ՀՆԱ-ն 2010 թ. աճել է 2,6 տոկոսով։ ՀՆԱ-ն կազմել է 3,5 տրլն դրամ կամ մոտ 9,6 մլրդ դոլար։

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրությունից նաեւ տեղականում ենք, որ տնտեսության ճյուղերից անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսությունում՝ 13,5 տոկոս, եւ շինարարությունում՝ 3,3 տոկոս։ Փոխարենը՝ բարձր աճ է արձանագրվել արդյունաբերությունում՝ 9,7 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է նույնիսկ 14,5 տոկոսով։

 

Մանրածախ առեւտրաշրջանառությունը 2010 թ. գործնականում մնացել է նույն մակարդակի վրա՝ մոտ 3 մլրդ դոլարի չափով, իսկ աճը կազմում է 0,6 տոկոս։ Սա այն դեպքում, որ կառավարությունն իրականացրել է պահանջարկի խթանման քաղաքականություն։

 

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 108,8 հազ., դրամ (298 դոլար), իսկ աճը՝ 6,7 տոկոս։ սա այն դեպքում, որ գնաճը 9,4 տոկոս է։ Այսինքն՝ 2010 թ. Հայաստանում տեղի է ունեցել կենսամակարդակի անկում։

 

Ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է մեծ տեմպերով աճել արտաքին առեւտրաշրջանառությունը։ Արտահանումը առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ աճը 42,4 տոկոս է։ Ներմուծումն ավելացել է 13,9 տոկոսով եւ կազմել 3,8 մլրդ դոլար։ 

 

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2,8 մլրդ դոլար է կամ ՀՆԱ-ի 29 տոկոսը։