կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 22:53
Սպորտ

Օլիվեր Կան: Այլ ծրագրեր

Օլիվեր Կան: Այլ ծրագրեր
Մյունխենի Բավարիայի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը գերմանական Kicker թերթին տված իր հարցազրույցում ասել է, որ ապագայում կարող է աշխատել այդ ակումբում: Վերջերս Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահը մերժել էր Շալկե-04-ի առաջարկը, որը վերաբերում էր ակումբի մարզական տնօրենի պաշտոնին: «Ես շնորհակալ եմ Շալկեի ղեկավարությանը առաջարկի համար և շատ եմ գնահատում այն աշխատանքը, որը կատարվում է ակումբում: Սակայն ես միայն վերջերս եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս և այս պահին պատրաստ չեմ այդպիսի աշխատանքի համար: Բայց տրամաբանական կլիներ, եթե ապագայում աշխատեի Բավարիայում: Ես այդ ակումբի համար խաղացել եմ 14 տարի և հրաշալի փոխհարաբերություններ ունեմ  ղեկավարության հետ: Սակայն մոտ ապագայի իմ ծրագրերը փոքր-ինչ այլ բնույթի են»,-եզրափակել է Կանը: