Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Սերժ Սարգսյանի կիպրոսյան հանդիպումներն ու ելույթները ակտիվ լուսաբանվել են նաեւ թուրքական մամուլում: Թուրքական տարբեր լրատվական կայքերի տարածած տեղեկատվությունները վկայում են այն մասին, որ հայ-կիպրական համագործակցությունը մեծապես անհանգստացնում է թուրքերին: Թողարկված լրահոսից ակնհայտ է դառնում, որ ՀՀ նախագահի կիպրոսյան ելույթները, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիային ուղղված քննադատություն ու հանդիամանություն էին, ուղերձ Թուրքիային, եւ հայերն ու հույները միավորվել են ընդդեմ Թուրքիայի: Մասնավորապես` CNNTurk-ն իր «Սերժ Սարգսյանը բերանը բացեց, աչքերը փակեց» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային` հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը տապալելու համար:
Haberturk-ը գրում է, որ «Սերժ Սարգսյանն ասել է` Թուրքիան առանց սեփական պատմության հետ հաշտվելու եւ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու` Եվրամիության անդամ չի կարող դառնալ:
CNNTurk-n, անդրադառնալով Կիպրոսի մասին ՀՀ նախագահի խոսքին, գրում է. «Մենք երբեք մեր բարեկամ երկրի հյուսիսային մասի անջատմանը կողմ չենք եղել: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին»:
Թուրքական ԶԼՄ-ները (Hurriyet, CnnTurk, Bugun, Haberpan, Zaman, Milliet եւ այլն) հատկապես շեշտադրում են` Կիպրոսը վերահաստատել է Ղարաբաղյան հարցում Հայաստանին աջակցելու իր հաստատակամությունը, հայկական կողմն էլ իր աջակցությունն է հայտնել կիպրացի հույներին Կիպրոսի հիմնախնդրի լուծման գործում: