կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 23:42
Սպորտ

Տիգրան Կենդիկյանը կրկին հրավիրվել է

Տիգրան Կենդիկյանը կրկին հրավիրվել է
Սկոպյեի «Ռաբոտնիչկիի» դարպասապահ Տիգրան Կենդիկյանը կրկին հրավիրվել է Հայաստանի մինչ 19 տարեկանների հավաքական, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Կենդիկյանը, ով 3 հանդիպում է անցկացրել Մակեդոնիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում, առաջին անգամ չէ, որ հրավիրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Սակայն նախորդ հրավերի ժամանակ նա ասել էր,-«Ինձ համար մեծ պատիվ էր հրավեր ստանալը, սակայն դա անարդարացի կլիներ Մակեդոնիայի նկատմամբ, որտեղ ես ծնվել եմ և դարձել եմ ֆուտբոլիստ»: