21 տարի առաջ Բաքվում սկսվել ու մինչ օրս չի ավարտվել հայերի դեմ իրականացվող ջարդը: ԱԺ
«Ժառանգություն
» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, ցեղասպանությունը պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականությունն է, որից ոչ միայն չի հրաժարվում, այլեւ պարբերաբար հրճվում է:
«Դա քաղաքականություն է, եղել է Ադրբեջանի ծննդից սկսած մինչ այսօր, եւ արտահայտվում է բարձրագույն մակարդակով` իրեն նախագահ հռչակած Իլհամ Ալիեւի միջոցով
»,-ասում է պատգամավորը` ցավով նշելով, որ հայ հասարակական միտքը դեռեւս չի տվել այդ դեպքերի իրավական գնահատականը, միջազգային հանրությունն էլ լռության է մատնել Ադրբեջանի այդ քաղաքականությունը:
«Մնացել ենք այն աստիճանին, որում գտնվում էինք 90-ականներին
»,-նկատում է Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ Ցեղասպանության մեջ մեղադրվող անձինք պատք է պատժվեն, սակայն հայերի դեմ իրականացված Ադրբեջանի եւ ոչ մի հանցագործություն իրավական եւ քաղաքական պատշաճ գնահատական չի ստացել, ոչ մի հանցագործի անուն չի տրվել եւ ոչ ոք չի պատժվել
»: