Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Չենք լռելու» նախաձեռնությունը ահազանգ է հնչեցրել Հաղարծնի վանքի բարեկարգման աշխատանքներն անփութորեն կատարելու առնչությամբ։
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն` 2006 թվականին Հայաստան այցելության ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմիին այնքան էր հիացրել Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիրը (XIII դար), որ որոշել էր 5 մլն ԱՄՆ դոլար հատկացնել դրա բարեկարգման նպատակով:
Տեղեկատվության համաձայն` շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, եւ այսօր Հաղարծնի համալիրը, կարծես, նոր շունչ է ստացել:
Նախաձեռնությունն արաբ շեյխի ուշադրությունն է հրավիրում պատմական հուշարձանների վերանորոգման համար սահմանված ստանդարտները չպահպանելու փաստին: Այսպես, ըստ մամուլի հրապարակումների, շինարարները անփութորեն քանդել են հին զարդաքանդակները եւ դրանք օգտագործել ջրահեռացման առվակի համար:
Այն հարցին, թե ինչո՞ւ է զարդաքանդակներով քարերը ջարդում, շինարարներից մեկը կոպիտ արձագանքել է. «Մեզ այդպես են ասել»:
Նախաձեռնությունը կոչ է անում Մայր Աթոռին եւ Հայաստանի մշակույթի նախարարությանը` հավուր պատշաճի վերահսկել Հաղարծնի բարեկարգման գործընթացը: