|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Հայկ Դեմոյանի «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկը՝ անգլերեն լեզվով, որն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:
2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրեցին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:
Բարբարոսական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվեցին խճազանգվածի ու նետվեցին Արաքս գետը: Ներկայումս գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:
Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացրած վանդալիզմին: