Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է քանդել Կարսում տեղադրված «Մարդկության հուշարձանը»` այն անվանելով հրեշավոր եւ այլանդակ: Հունվարի 8-ին Կարսում Էրդողանը քաղաքապետից պահանջել է մինչեւ իր հաջորդ այցը քանդել հուշարձանը եւ տեղը զբոսայգի կառուցել:
Էրդոդանի հայտարարությանն արձագանքել են Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի հեղինակ Մահմեդ Աքսոյը: NTV-ի հեռուստալիքին նրանք հայտարարել են, որ հուշարձանին վարչապետի գնահատականներին պետք է արձագանքի ժողովուրդը: Մեհմեդ Աքսոյն ասել է. «Էրդողանի աստիճանաբար նմանվում է Թալիբանին ու եթե քանդել տա հուշարձանը, նա կդառնա աշխարհում առաջին վարչապետը, ով խաղաղության հուշարձան է քանդում: Արձանը կառուցել ենք Հայաստանի եւ Իգդիրի ցեղասպանությունների հուշարձանների դեմ, քանի որ ցեղասպանության հուշարձաններն արյան վրեժ են բորբոքում երկու ժողովուրդների միջեւ»: Քաղաքապետարանի մտահղացմամբ, երկու իրար ձգվող հսկա ձեռքերի հուշարձանը խորհրդանշում է Թուրքիայի եւ Հայաստանի բարեկամությունը, հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Մեհմեդ Աքսոյը պատրաստվում է դատի տալ վարչապետին` հուշարձանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների համար: «Իմ նպատակը վարչապետին դաս տալը չէ, ես ուզում եմ ավարտին հասցնել այդ հուշարձանը: Այն երեւում է նաեւ Հայաստանից եւ խորհրդանշում է խաղաղությունը: Նախագահն ու վարչապետը Հայաստան են գնում` խաղաղություն հաստատելու: Մյուս կողմից ընդդեմ պատերազմի, խաղաղություն խորհրդանշող հուշարձանը փորձում են քանդել: Չէ՞ որ խաղաղություն էիք ուզում»,- ասել է նա:
Արձանի տեղադրմանը դեմ է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով ասել է, որ այն բնորոշ չէ Կարսի ճարտարապետությանը: Սակայն նշել է նաեւ, որ արձանը բոլորովին էլ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ:
Կարսի քաղաքապետ Նեվզատ Բոզկուշը կողմնակից է հայ-թուրքական բարեկամության հուշարձանի անհապաղ քանդմանը: «Անկեղծ ասած, ինձ համար ամոթ է, որ մեք քաղաքի խորհրդանիշը համարվում է այս այլանդակ արձանը: մենք արդեն դիմել ենք հուշարձանների պահպանության պետական գործակալությանը, քանդման թույլտվություն ստանալու համար: Երբ թույլատրվի ստանանք, մենք կսկսենք հուշարձանի քանդումը»,- ըստ թուրքական Hurriyet-ի հայտարարել է Բոզկուշը:
Իր հերթին Թուրքիայի մշակույթի նախարար Էրտուգրուլ Գյունայը համարում է, որ հուշարձանը դեռ անավարտ է: «Մի գուցե դրա համար հուշարձանը հիացմունք չի պատճառում, բայց ամեն դեպքում վարչապետ Էրդողանը ճիշտ է, երբ ասում է, որ հուշարձանն այլանդակում է տեղանքը: «Մի գուցե հուշարձանն այլ տեսք կստանա նրա շուրք զբոսայգի հիմնելուց հետո»-, ասել է նախարարը:
Նա արդարացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ասելով, որ Կարս կատարած այցելության ընթացքում գործածված «հրեշավոր» արտահայտությունն ամենևին էլ չի վերաբերում Մարդկության հուշակոթողին։ Նա նշել է, որ այդ ուղղությմաբ հնչող բոլոր քնադատություններն անտեղի են և ուռճացված։
35 մետր բարձրությամբ հուշարձանը, որ գտնվում է Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա, կառուցվել է 2008-ին` Կարսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Այն հավասար է 10 հարկանի շենքի բարձրության, կշռում է 1500 տոննա:
Իրար ձգվող հսկա ձեռքերի հուշարձանը հենց սկզբից բուռն վեճերի տեղի է տվել: Կարսի ադրբեջանցիներն ու թուրք ազգայնականները հենց սկզբից դեմ էին հուշարձանի կառուցմանը: Շինարարությունը դադարեցվեց, ձեռքերից մեկն էլ, երեւի հայկականը, այդպես էլ չտեղադրվեց: