ԱԶԳ.Չհաստատված դեսպանների անունները ուղարկվեցին Սպիտակ տուն
Եվ դրանցից մեկը Մեթյու Բրայզա անունն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահը, հիշեցնենք, ԱՄՆ նախագահի անվանած այն թեկնածուն է, որ պետք է նշանակվի Բաքվում Վաշինգտոնի դեսպան: Սակայն իր լիազորություններն արդեն վայր դրած Սենատը չհաստատեց ինչպես Բրայզայի, այնպես էլ Անկարայում դեսպանի թեկնածու Ռիկարդոնեի թեկնածությունները: Հաջորդ տարի Սենատի նոր կազմին պետք է ներկայացվեն կամ նորից այս թեկնածուները, կամ Օբաման պետք է տա այլ անուններ: Նշենք միայն, որ Ռիկարդոնեին Թուրքիայում դեսպան նշանակելու առումով վետոյի իր իրավունքն էր կիրառել սենատոր Սեմ Բրաունբեկը, որը, սակայն, Սենատի այս կազմում չի ընտրվել: Իսկ Բրայզայի դեմ վետո կիրառեց սենատոր Բոքսթերը, որը «նորե» Սենատում կրկին ընտրվել է: Հետեւաբար վերջինս կարող է եւս մեկ անգամ կիրառել իր վետոն, եթե, իհարկե, նախագահ Օբաման շարունակի պնդել, որ Բաքվում ամերիկյան դեսպանատունը պետք է ղեկավարի հատկապես Մեթյու Բրայզան: