կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 02:47
Քաղաքական

Ո՞վ է սարը, ո՞վ ձորը. գուցե ձորե՞ր

Ո՞վ է սարը, ո՞վ  ձորը. գուցե ձորե՞ր
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գնահատեց 2010-ի տնտեսական տարին: Բագրատյանը քննադատեց իշխանություններին երկրի տնտեսական ապակայունացման ու բնակչության սոցիալական վիճակի վատթարացման համար: Հնչեցին մեղադրանքներ թե’ նախագահի, թե’ վարչապետի հասցեին: ԵՐԿԻՐ-ի հարցին, թե այսօրվա իշխանություններին քննադատող նախկին իշխանականը արդյո՞ք ժամանակին ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարել, Հրանտ Բագրատյանը փոքր-ինչ վրդովված, սակայն չափազանց համոզիչ ձայնով պատասխանեց. «Իմ պաշտոնավարման տարիներին 24 ժամյա հոսանք ստացվեց, ԱՊՀ երկրների շարքում տնտեսական 7 տոկոս աճ առաջինը գրանցեց Հայաստանը, միջին աշխատավարձն ու թոշակը ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձրը եղել են  Հայաստանում: Նմանություն չկա, սար ու ձորի տարբերություն կա»: Իսկ մենք այդ տարիները, կարծես, ոչ ապրել ենք, ոչ` տեսել...