կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 05:06
Հասարակություն

Արձանագրվել է 1152 հանցագործության դեպք

Արձանագրվել է 1152 հանցագործության դեպք

2010թ. 9 ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 1152 հանցագործության դեպք` նախորդ տարվա 826-ի փոխարեն. գրանցվել է աճ 39.5 տոկոսով:

 

Հիշյալ դեպքերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 605 անձ, որից 2-ը` անչափահաս, 12-ը` կանայք, 49-ը` օտարերկրացի, որից 45-ը Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ են: Վերոնշյալ անձանց տարիքային կազմն է` մինչեւ 18 տարեկան` 2 անձ, 18-24` 42, 25-29` 61, 30-49` 416, 49-ից բարձր` 84 անձ:

 

2010թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հակտանիշներով` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, դրանց համարժեքների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով, հայտնաբերվել է 598 հանցագործության դեպք, նախորդ տարվա` 329-ը դեպքի դիմաց: Գրանցվել է 45 տոկոս աճ:

 

Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, դրանց համարժեքների ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի, հայտնաբերվել է 549 հանցագործության դեպք, նախորդ տարվա 490 դեպքի դիմաց. աճը կազմում է 12 տոկոս:

 

Եթե նախորդ տարիներին  թմրամիջոցների իրացման դեպքերի քանակը չի գերազանցել կամ մի քանի անգամ այդ թիվը փոքր է եղել առանց իրացման դեպքերի հանցագործության քանակի, ապա ընթացիկ տարում արդեն իսկ նկատվում է աճ, այն էլ 49 դեպքով: