Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ համակարգի կտրուկ փոփոխություն»,- այսօր ասուլիսի ժամանակ ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ ներկայւոմս Հայաստանի ներկայիս հակաժողովրդավարական իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ունենալ նոր որակի իշխանություն:
Նրա խոսքերով` իշխանափոխության ճանապարհին պետք է արմատախիլ անել իշխանության վերարտադրման համակարգը եւ ձեւավորել ընտրական համակարգ, ստեղծել ժողովրդավարացման համար անհրաժեշտ միջավայր, իրականացնել իշխանության ապակենտրոնացում:
ՀՅԴ-ն առաջարկում է ամրագրել խորհրդարանական համակարգի սկզբունքը, քանի որ նախագահական համակարգը մեծ ռիսկեր է պարունակում մեր հասարակության համար: Պետք է վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը:
Բացի իշխանափոխությունը, պետք է աշխատել նաև հասարակության հետ և բարձրացնել նրա` իր իրավունքների գիտակցման մակարդակը: Քաղաքացին պետք է իր ընտրելու իրավունքը վեր դասի ամեն ինչից: Արդյունքում` իշխանությունը կստանա ժողովուրդը և ոչ թե ինչ-որ «թայֆաներ»: