կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 09:25
Առանց Կատեգորիա

«Կողմերը պատրաստվում են պատերազմի». «168 ժամ»

«Կողմերը պատրաստվում են պատերազմի». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Անկախ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքից՝ ժողովուրդների միջեւ նման հանդիպումներ, այցեր, քննարկումներ, գործողություններ կարող են կազմակերպվել: Նման պայմանավորվածության արդյունքում գերիներ փոխանակվեցին ամիսներ առաջ, ինչը դրական էր, եւ այս գիծը թույլ է տալիս իրականացնել նման փոխանակումներ, ինչը որոշ մարդկանց կյանքում դրական փոփոխություն է մտցնում: Եթե կա հնարավորություն իրավիճակ փոխել փոքր հարցերում մարդկանց կյանքում, դա կարող է տեղի ունենալ»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Երեւան-Բաքու-Ստեփանակերտ լրագրողական փոխայցերի նշանակությանը: Խրամչիխինի համոզմամբ՝ այլ հարց է, թե որքանով է սա նպաստում մեծ խաղաղությանը տարածաշրջանում:

«Չեմ կարծում, որ այդ առումով սա որեւէ բան է փոխելու, քանի որ, վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը: Չգիտեմ, թե ինչու է նախկինում դադարեցվել ժողովրդական դիվանագիտությունը, սակայն ժողովուրդները քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներկայացուցիչների միջոցով շփման եւ այցերի փորձ ունեցել են, սակայն դա կարծես թե կոնկրետ արդյունքների չէր հանգեցրել:

Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։