|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Ռազմաօդային Ուժերը զգուշացնում են իրենց զորքերին զգույշ լինել Facebook-ից և այլ հանրաճանաչ կայքերից օգտվելիս, որովհետև որոշ ֆունկցիաներ կարող են թշնամուն հայտնել պատերազմի գոտիներում ԱՄՆ զորքերի գտնվելու վայրը, տեղեկացնում է The Telegraph-ը: Ռազմաօդային Ուժերը ավագ հրամանատարներին ուղղված զգուշացման մեջ և իրենց ներքին վեբ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել են, որ որոշ ծրագրերի, ինչպիսիք են Facebook-ը, Foursquare-ը, Gowalla-ն և Loopt-ը, անզգույշ օգտագործումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ գործողությունների անվտանգության և գաղտնիության համար:
«Places on Facebook» ֆունկցիան զորահրամանատարներին մտահոգել է Իրաքում և Աֆղանստանում գտնվող զորքերի մասին: