Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փետրվարի 3-ի ուշ երեկոյան սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ իսրայելական օդուժը գրոհել է սիրիական Քունեյթրա տարածքի վրա, որտեղ, ի պատասխան, ՀՕՊ համակարգեր են տեղադրվել. գրում է իսրայելական newsru.co.il թերթը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հրապարակել է թարմացված տվյալներ. հարձակման են ենթարկվել «Գոլանի ազատագրության սիրիական դիմադրության» և «Հըզբոլլահ»-ի դիրքերը։
SOHR-ի հաղորդմամբ՝ պայթյուններ են լսվել նաև Սիրիայի բանակի 90-րդ տանկային բրիգադի դիրքերում: Հաղորդվում է նաև դիտակետերի ոչնչացման մասին Ալ Հաբարիայում՝ Քունեյթրա շրջանում, Դերաայի նահանգապետարանի հետ սահմանի մոտ։ Զոհերի մասին չի հաղորդվում:
Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի գրասենյակը հայտնել է, որ չի մեկնաբանի օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրությունները: