Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եմենում «Անսար Ալլահ» (հութի) ապստամբների շարժման ղեկավարությունը երկուշաբթի սատարել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշմանը։
«Մենք աջակցում ենք Դոնեցկի և Լուգանսկի անկախ հանրապետությունների ճանաչմանը և կոչ անում զսպվածություն ցուցաբերել, չներքաշվել պատերազմի մեջ, որի նպատակն է սպառել Ռուսաստանի ներուժը»,- Թվիթերում գրել է Հութիների քաղաքական խորհրդի անդամ Մուհամմադ Ալի ալ Հութին:
Իրանամետ և Իրանի աջակցությունտ վայելող հութիները վերահսկում են Եմենի տարածքի մի մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան։
Եմենում 2014 թվականի օգոստոսից ի վեր կառավարական ուժերի և ապստամբ զինված խմբավորումների միջև առճակատումը շարունակվում է։ Այն իր ամենաակտիվ փուլը թևակոխել էր 2015 թվականի մարտին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից երկիր ներխուժմամբ։ Ավելի քան վեց տարվա հակամարտությունը հանգեցրել է աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամին: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի (երկրի բնակչության մոտ 80%-ը) հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը։