|
Փոխարժեքներ
30 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: «Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը խոսեց Online ծառայություն մատուցող ընկերությունների ու վարորդների մասին:
«Անցյալ տարի զբաղվել եմ վարորդների խնդրով, հանդիպել Յանդեքսի ղեկավարության հետ: Ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որից հետո գերատեսչությունների ղեկավարները, նաև՝ ձեր, հանդիպում են վարորդների հետ ու ասում՝ եթե Մանուկյանը կապ չունենա, ձեր խնդիրները կլուծենք: Խնդիրները չեք լուծել: Վարորդները խնդրում էին, որ երբ իրենց իրավունքները ոտնահարվում են, լինի մի գրասենյակ, որ մարդը գնա, դուռը թակի, ասի՝ սենց խնդիր է եղել, օրինակ, հաճախորդն ասել է՝ ուզում եմ ծխել, չեմ թողել, ինձ մեկ ա գնահատել, դուք իմ ռեյտինգն իջեցրել եք: Յանդեքսն ինձ խոսք էր տվել, որ գրասենյակ կլինի, որտեղ վարորդը կգնա, իր իրավունքները կպաշտպանի: Հետո դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու տարաք՝ թաղիք էդ հարցը»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը: