կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 14:56
Քաղաքական

Մորքո՛ւր, բան չունե՞ս հլը ասելու, գխկա գոնե, տիկի՛ն. փաստաբանը` ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Մորքո՛ւր, բան չունե՞ս հլը ասելու, գխկա գոնե, տիկի՛ն. փաստաբանը` ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին` նշելով. 

«Սույն ծյոծը ԵՄ դեսպանն է Հայաստանում։ 

Մորքո՛ւր, բան չունե՞ս հլը ասելու, գխկա գոնե, տիկին։ 

Ի՞նչ են սրանք ձեզ խոստացել...»:

Փաստաբանն, այդպիսով, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում փաշինյանական իշխանության կողմից դատական համակարգի դեմ իրականացվող տեռորի վերաբերյալ:

Փաստենք, որ ՀՀ-ում տեղի ունեցողն արտառոց է և աննախադեպ նաև այն առումով, որ փաստացի ապօրինությունների, բռնաճնշումների, մարդու իրավունքների խախտումների ահագնացող չափերի և հակաժողովրդավարական բազմապիսի այլ երևույթների մասին միջազգային կազմակերպությունները և ՀՀ-ում նրանց ներկայացուցիչները կա՛մ հանցավոր կերպով լռում են, կա՛մ, ճիշտ հակառակը, գովաբանում են Հայաստանի Հանրապետությունը բռնատիրության որջի վերածած Փաշինյանի իշխանությանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։