|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 18:00 ներառյալ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հեռակա ուսուցմամբ ընդունելությանը կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք։
Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում իրականացվում է ըստ նոր կարգի։
Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ օգտատիրոջ էջից՝ հետևյալ երկու քայլերով.
Քայլ 1. Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջ։ Էջի ստեղծման մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացման գործընթացը և և https://my.emis.am/ հարթակում ունեք օգտատիրոջ էջը, կարող եք ընտրել քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը։ Հայտագրման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման ուղեցույցում։
Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար։