|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Կառավարությունը 18 մլն դրամ հատկացրեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող 20 զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության վճարումները ևս երեք ամիս շարունակելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվող աջակցությունը ամսական 300 հազար դրամ է։ Վճարումների ժամկետը, որը նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսը ներառյալ, կառավարության հուլիսի 2-ի որոշմամբ երկարաձգվել է ևս երեք ամսով՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ խոսքը 20 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքների մասին է, որոնց դեպքում դեռևս չկա զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ։ Նրանց աջակցության տրամադրումը հուլիսի 1-ից դադարեցվել էր։