կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 19:46
Քաղաքական Հասարակություն

Ցավում եմ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի. Ղազինյան

Ցավում եմ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի. Ղազինյան

Ցավում եմ, որ կալանքը վերացվեց՝ պայմանավորված պատգամավորի կարգավիճակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հակակոռուպցիոն դատարանի դահլիճից ազատ արձակված «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Այն, ինչ կատարվում էր դատարանում, իրավագիտությւոն չէ, բայց համոզված եմ՝ այնպիսի երկիր ենք ունենալու, որտեղ այպիսի տեսարաններ չեն լինելու»,- նշել է նա՝ ընդգծելով.

«Ես համոզմունք ունեմ, որ թեև ընտրությունների արդյունքում արագ գուցե չստացվեց, բայց ես համոզված եմ, որ ունենալու ենք երկիր՝ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, որ նման տեսարաններ էլ չտեսնենք։ Խիստ անհրաժեշտ է, որ պրծնենք սրանցից»։

Հիշեցնենք՝ Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։