Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներն ու աշխատակիցներն այսօր առավոտյան ինստիտուտի տարածքում բարձրահարկ բնակելի շենք կառուցելու թույլտվության դեմ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջեւ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում՝ հինգ մասնաշենքերի մեջտեղում, բազմահարկ շենք կառուցել է թույլատրվել։ Մի քանի ժամ կենտրոնի գիտաշխատողներին կառավարության շենքի առջեւ սպասեցնելուց հետո մոտեցավ ոլորտի պատասխանատու, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Դումանյանին, ասաց․ «Դուք ոլորտի պատասխանատուն եք, այսքան մարդ է հավաքվել այստեղ, Ձեզ չի՞ մտահոգում։ Երեք օր է՝ փորձում ենք Ձեզ մոտ գալ, ամեն ձեւով ձեր աշխատակիցները, օգնականը խուսանավեցին, ստացվում է, որ անգամ Ձեզ մոտ գալը պրոբլեմ է»։
Դումանյանը հակադարձեց․ «Բայց Դուք ի՞նչ էիք կարծում, որ առաջին իսկ փորձից պիտի հետս կապ հաստատեի՞ք։ Այստեղ չեմ եղել։ Լավ, դա ի՞նչ հարց ա, որ հիմա էդ մասին խոսում եք»։
ԿԳՄՍ նախարարն առաջարկեց քննարկումը կառավարության շենքի առջեւից տանել նախարարություն․ նախարարն անհարմար զգաց լրատվամիջոցների առջեւ քաղաքացիների հետ երկար զրույցելուց։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լ․Ս․