կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-06 13:59
Հասարակություն

Ռուսաստանից Հայաստան թշնամի երկրի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Ռուսաստանից Հայաստան թշնամի երկրի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ռուսական պրոպան գազով 30 վագոն այսօր կուղարկվի Բալաջարի կայարանից։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։

Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։