|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված։ Իրավապահ մարմիններում սպասողական տրամադրություններ են, և բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սահմանադրական դատարանի առաջիկա որոշման վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև հուլիսի 4-ը նախաքննական մարմինները հիմնականում զբաղված կլինեն նախապատրաստական աշխատանքներով՝ ամփոփելով արդեն հարուցված քրեական գործերը, ինչպես նաև ուսումնասիրելով ձեռք բերված օպերատիվ տվյալները։ Իսկ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշումից հետո իրավապահները պատրաստվում են նոր ընթացք և առավել ակտիվ փուլ հաղորդել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներին։ Այդ ժամանակ էլ առավել հստակ կդառնա, թե ինչ զարգացումներ են սպասվում ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին և նրանց թիմակիցներին։
Քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են, մնում է՝ համապատասխան հոդվածները կարվեն գործիչների վրա և ռեպրեսիաների նոր փուլը կմեկնարկի»։