|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ:
Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով մնալ կալանքի տակ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրականում քննիչների վարույթում հսկայական գործեր են ավելացել: Միաժամանակ, քննիչները քրեական գործերը վերահսկող դատախազների հետ քրեական գործերով անհամաձայնություն ունեն, եւ որպեսզի երկու ուժային կառույցները իրենց ներքին խմորումները ի ցույց չդնեն փաստաբանների մոտ, առաջ են քաշում զբաղվածության հարցն ու չեն գալիս դատարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: